Բայդենի քաղաքականությունը սպառնում է ԱՄՆ-ին նոր Մեծ դեպրեսիայով. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը գնում է դեպի երկրորդ Մեծ դեպրեսիա:
«ԱՄՆ-ը գնում է դեպի դեպրեսիա, ինչպես դա եղավ 1920-ականներին», - «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել Է Թրամփը Նյու Հեմփշիր նահանգում կողմնակիցների հանրահավաքի ժամանակ:
Նրա խոսքով՝ երկիրն ունի տնտեսական խնդիրներ, գնաճ, դոլարը կորցնում է դիրքերն աշխարհում: «Ջո Բայդենի գլխավորած ներկայիս վարչակազմի քաղաքականության պատճառով ԱՄՆ-ն անկում է ապրում»,- հայտարարել Է Թրամփը:
Նա նշել է, որ 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կհասնի էներգակիրների գների նվազմանը՝ արդյունահանման ծավալների ավելացման հաշվին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները