«Ժողովուրդ». Արցախում երեք ճակատ է ձևավորվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արցախում, անվտանգային խնդիրներին զուգահեռ, ներքաղաքական կյանքը ևս լարված է: «Ժողովուրդ» օրաթերթն Արցախի իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս օրերին Արցախում ձևավորվել է երեք ճակատ՝ Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան-Ռուբեն Վարդանյան:
Մեր տեղեկություններով՝ վերջիններս գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիների հետ, այլ կերպ ասած՝ փորձում են իրենց դիրքերն ամրացնել ու ամուր հենարան ստեղծել իրենց համար Արցախում:
Թե որն է անվտանգային նման ծայրահեղ իրավիճակում ներքաղաքական լարումների պատճառը, շատ արցախցիների համար դեռ պարզ չէ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս առումով առավել ակտիվ է հատկապես Սամվել Բաբայանը: «Ժողովուրդ» օրաթերթը որոշ ժամանակ առաջ գրել էր, որ վերջինիս մոտ նախընտրական տրամադրություն է. շտաբներ է ձևավորում, տարբեր ֆորմատներով հանդիպումներ է ունենում քաղաքացիների և քաղաքական շրջանակների հետ:
Մեզ տեղեկացրին նաև, որ Բաբայանն անգամ քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչեր է անում: Նա Արցախում ինչ-որ պաշտոն ստանալու անհագուրդ ցանկություն ունի, թեև, ինչպես մեզ վստահեցրին, Արցախում Սամվել Բաբայանի նկրտումներին այնքան էլ լուրջ չեն վերաբերվում. հավանական չեն համարում, որ Արայիկ Հարությունյանը նրան որևէ պաշտոնի նորից կնշանակի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները