Իզմիրում ուժեղ հրդեհ է բռնկվել էլիտար բնակելի համալիրում
Թուրքիայի Իզմիր քաղաքի էլիտար բնակելի համալիրում անհայտ պատճառով հզոր հրդեհ է բռնկվել, բնակիչները տարհանվել են: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել են նահանգի նահանգապետի գրասենյակից։
Ուրբաթ գիշեր հրդեհը կլանել է արևմտյան Իզմիրի Ենիկալե շրջանում գտնվող տունը։
Առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան Twitter-ում հայտնել է, որ հրդեհի հետևանքով տուժել է յոթ մարդ, որոնցից վեցը ածխաթթու գազ են շնչել։
Իզմիրի նահանգապետ Սելիմ Կոշգերը հեռուստաալիքին ասել է, որ զոհեր չկան, սակայն տան մի մուտքն ամբողջությամբ այրվել է։
Մարման աշխատանքներին մասնակցել է հրշեջների 25 մարտական հաշվարկ, Անկարայից ու Այդինից՝ ուղղաթիռներ։
Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։
Իզմիրի քաղաքապետ Թունչ Սոյերը հայտնել է, որ հրդեհը հիմնականում մարվել է, սակայն շենքի փայտե երեսպատումը դժվարացրել է մարումը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում կրճատվել է կյանքի միջին տևողությունը
- Տարերքի նոր հարված Թուրքիայում
- «Թուրքիայում հայն ընդունվում է որպես թշնամի, դա են ցույց տալիս գրեթե բոլոր հետազոտությունները». թուրք քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները