«Նիկոլ դավաճան» վանկարկած քաղաքացին բողոքի ակցիաներ է իրականացնում Մինսկի խմբի երկրների դեսպանատների առաջ
«Ակցիան իրազեկման ակցիա է, թեպետ չեմ կարծում, որ դեսպանատներում չգիտեն սրա ամսին»,-հայտարարեց Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող՝ Նիկոլ Փաշինյանին «Դավաճան» անվանելու համար բերման ենթարկված Սամվել Վարդանյանը:
Նա հայտնեց, որ ակցիա է իրականացնում որպես սովորական քաղաքացի, որը որևէ ուժի չի հարում:
«Եկել եմ ցույց տալու, որ մեր երկրում կան քաղաքացիներ, որոնք մեծամասնություն են և համաձայն չեն մեր երկրի փաստացի վարչապետի, նրա արտահայտած մտքերի և վարած քաղաքականության հետ»,-հայտարարեց Վարդանյանը:
Նա իր ձեռքում պահում է պաստառ, որի վրա գրված է. «Փաշինյանը Հայաստան չէ և Փաշինյանի արտահայտած կարծիքը Հայաստանինը չէ»:
Կարգախոսերը գրված են երեք լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն, իսկ կառավարության դիմաց հայերենով էր հնչեցնում իր պահանջները՝ հայտարարելով, որ Արցախը հայկական է և այնտեղ ապրում են հայեր:
Սամվել Վարդանյանն նախորդ օրն իր սոցիալական հարթակի էջում գրել էր, որ որոշել է ակցիայի շրջանակներում այցելել բոլոր դեսպանատներ:
«Չէի ուզի, որ նման մասշտաբի աղմուկ բարձրանար և ինչ-որ տեղ, թեկուզ մի քանի ժամով կամ 1-2 օրով շեղվեինք մեր գերխնդիր Արցախի պաշտպանությունից ու սրանց վռնդելու օարակարգից ու հենց այս օրակարգի շրջանակներում ես միանձնյա ակցիա եմ իրականացնելու Կառավարության այնուհետև Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատների առջև: Իրազեկման ակցիա՝ մոտ մեկ ժամ յուրաքանչյուր կանգառում»,-ասվում էր գրառման մեջ:
Վարդանյանը լրագրողներին հյատնեց, որ Փաշինյանի հետ միջադեպը իր շարունակական գործողությունների մի օղակ էր, որը նման արձագանք ստացավ:
Նա տեղեկացրեց, որ մինչ այդ նման որոկավորում է հնչեցրել իշխող ուժի մի շարք ներկայացուցիչների ուղղությամբ:
««Դավաճան» որոկավորմանը բավական ադեկվատ Արարատ Միրզոյանն է արձագանքել, եղել են նաև ագրեսիվ, հայհոյախառն և կռվի պատրաստվող արձագանքներ»,-ասաց քաղաքացին և հաստատեց որ Նիկոլ փաշինյանի հետ միջադեպից հետո անախորժ զրույց է ունեցել իր գործատուի հետ և ինքը կորցրել է աշխատանքը:
Մինչև Ֆրանսիայի դեսպանատուն գալը Վարդանյանը բողոքի ակցիա էր իրականացրել նաև ՀՀ կառավարության առաջ և իր ակցիան շարունակեց նաև ՌԴ դեսպանատան մոտ, որից հետո շարժվեց ԱՄՆ դեսպանատուն::
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան