Չավուշօղլուն Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունն անվանել է ամենադժվար պահերից մեկը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ իր նախարարական կարիերայի ամենադժվար պահերը եղել են Մոսկվայի հետ հարաբերություններում ստեղծված ճգնաժամի կարգավորումը այն բանից հետո, երբ թուրքական կործանիչը խոցել է ռուսական ինքնաթիռը Սիրիայում, ինչպես նաև Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը։ Նրա խոսքերի անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Երբ ես ստանձնեցի պաշտոնս 2015 թվականին, առաջին մարդը, ում պետք է զանգահարեի, ինքնաթիռի խոցումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր: Դա շատ լուրջ ճգնաժամ էր: Հարաբերությունների վերականգնման համար ութ ամիս պահանջվեց: Մյուս իրադարձությունները, որը ինձ ամենաշատը վրդովեցրեց, այն էր երբ ես ստացա ՌԴ դեսպան Կառլովի մահվան լուրը հենց այն ժամանակ, երբ մենք պատրաստվում էինք վայրէջք կատարել Մոսկվայի օդանավակայան»,-ասել է Չավուշօղլուն Hürriyet թերթին տված հարցազրույցում։
Կառլովը գնդակահարվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում «Ռուսաստանը Կալինինգրադից Կամչատկա՝ ճանապարհորդի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։ Հարձակումն իրականացրել է ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշը, որին լիկվիդացրել են ուժայինները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կառլովին հետմահու շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում։
Չավուշօղլուի խոսքով՝ ինքը Կառլովի մահվան մասին հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում՝ Մոսկվա մեկնելիս։
«Մեզ զանգահարեցին, ձայնն էլ կտրտվում էր, ասացին, որ հարձակում է եղել Ռուսաստանի դեսպանի վրա: Ես մտածեցի, որ ֆիզիկական հարձակում է եղել, հարվածել են, ընկել է, ես չեմ կարողացել հասկանալ, որ ատրճանակից են կրակել։ Հետո մի քանի րոպե անց նորից կապ հաստատեցինք, այս անգամ իմացանք, որ նա սպանվել է ատրճանակի կրակոցից, մենք պատրաստվում էինք վայրէջք կատարել Ռուսաստան: Իհարկե, չենք կարող ընդունել այս հարձակումը, ամեն ինչ արվելու է, բայց դեսպանը սպանվում է քո երկրում։ Երբ վայրէջք կատարեցի, հասկացա, որ բոլորն ինձնից ավելի կամային են։ Հաջորդ օրը գնացի Լավրովի հետ հանդիպելու, նա շատ տխուր էր, բայց գիտեին, որ մեր պետությունը մտադրություն չի ունեցել։ Փաստորեն, մենք իմացանք, որ դա արել է FETÖ-ի (Թուրքիայում արգելված քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որի հետ Անկարան կապում է 2016-ի հեղաշրջման փորձը) աշխատակիցը»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները