ՊՊԾ պետի կինն աշխատում է ԱԺ-ում, մի որդին՝ ՊՊԾ-ում, մյուսը՝ կառավարությունում
Այսօր Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ԱԱԾ-ից առանձնացված Պետական պահպանության ծառայության պետ։ Ի դեպ, նա աչքի է ընկնում տարբեր ակցիաների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելով։
Hayastan.news-ին հայտնի է դարձել, որ նրա ողջ ընտանիքն աշխատում է պետական ապարատում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ ներկայացված հայտարարագրի տվյալներով՝ Սարգիս Հովհաննիսյանի տարեկան աշխատավարձը 2021-ին կազմել է 21 մլն 112 հզր դրամ։
Որպես անշարժ գույք Սարգիս Հովհաննիսյանը հայտարարագրել է հողամաս Նոր Նորքում, որը որպես նվիրատվություն ստացել է 2012 թվականին, Աջափնյակում ավտոկայամատեղի ունի, գույքը ձեռք բերելու ժամկետը նշված չէ։
Որպես շարժական գույք հայտարարագրել է 2013 թվականին արտադրված Toyota մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2017-ին։
Որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 30 մլն դրամ, 27 հզր դոլար։
Նշենք, որ 2021-ին ներկայացված հայտարարագրում, որը վերաբերում է 2020 թվականի ունեցվածքին, որպես կանխիկ գումար Հովհաննիսյանը հայտարարագրել է 16 մլն դրամ տարվա սկզբին, 25 մլն դրամ տարվա ավարտին, բացի այդ հայտարարագրել է 23 հզր դոլար։
Տարեկան աշխատավարձը կազմել է 13 մլն 98 հզր դրամ։
Սարգիս Հովհաննիսյանի կինը՝ Գոհար Հարությունյանն, աշխատում է Ազգային ժողովում, կանխիկ հայտարարագրել է 4 մլն դրամ, տարեկան աշխատավարձը կազմում է 1 մլն 560 հզր դրամ։
Որդին՝ Լևոն Հովհաննիսյանն, աշխատում է Պետական պահպանության ծառայությունում։ Տարեկան աշխատավարձը՝ 4 մլն 230 հզր դրամ է, կանխիկ հայտարարագրել է 13 մլն դրամ, բնակարանի միանձնյա սեփականատեր է Աջափնյակում, որը, ըստ հայտարարագրի, ստացել է նվիրատվություն։ Բացի այդ ժառանգել է բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն։ Ժառանգությունը ստացել է 2021թվականի օգոստոսի 31-ին։
Մյուս որդին՝ Դավիթ Հովհաննիսյանն, աշխատում է ՀՀ կառավարությունում, աշխատավարձը կազմում է 2 մլն 388 հզր դրամ։
Աջափնյակում բնակարանի սեփականատեր է, որը ձեռք է բերել 2021-ին, որպես կանխիկ գումար հայտարարագրել է 4 մլն 700 դրամ։
Մյուս որդու՝ Գարիկ Հովհաննիսյանի, աշխատավայրի մասին նշումներ չկան, կանխիկ հայտարարագրել է 4 մլն 300 հզր դրամ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտեն ՊՊԾ պետի գործողություններում հանցակազմ չի գտել
- Ուրեմն, լսի Սաքո, խոստանում եմ՝ քո պագոնները հաստատ պոկվելու են․ Իշխան Սաղաթելյանը՝ ՊՊԾ պետին
- «ԱԱԾ ՊՊԾ պետը շարունակում է գործել նոր ենթադրյալ հանցագործություններ»
- «Ժողովուրդ». Ուշագրավ իրավիճակ՝ ՊՊԾ պետի մասնակցությամբ միջադեպի գործով
- Ղազարյան. ԱԱԾ ՊՊԾ պետը պատկերացնում չունի իր ղեկավարած կառույցի խնդիրների և իր լիազորությունների մասին
- ՊՊԾ պետի կողմից լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումը քննչական կոմիտեն ստացել է
- Թաթոյանը՝ ՊՊԾ պետին ու նրա ենթականերին. Չհամարձակվե´ք
- Դատախազությունն ուսումնասիրում է ՊՊԾ պետի քացի տալու տեսանյութը