Մշտապես խնդիրներ ունենք «Վերին Լարս»-ի հետ. Wildberries-ի հիմնադիրը՝ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառության մասին
Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը դժվարացել է «Վերին Լարս» անցակետի ցածր թողունակությամբ։ «Ինտերաքս»-ի փոխանցմամ, այս մասին հայտարարել է «Wildberries»-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը:
Նշվում է, որ ՌԴ-ն և ՀՀ-ն ընդհանուր սահման չունեն, բայց հնարավոր է Հայաստան մուտք գործել Վրաստանի տարածքով, և «Վերին Լարս» անցակետը Ռուսաստանի և Վրաստանի միջև միակ օրինական ցամաքային անցումն է։
Ելույթ ունենալով«Հարկային էկոհամակարգ. մարդիկ և տեխնոլոգիաներ» ֆորումում, Տատյանա Բակալչուկն ասել է, որ իրավիճակը կարող է վատթարանալ ամռանը, երբ Հայաստանում սկսվի ծիրանի բերքահավաքը։
«Մենք մշտապես խնդիրներ ունենք «Վերին Լարս» մաքսակետի հետ։ Կարծում եմ, նրանք, ովքեր նույնպես օգտվում են այս ճանապարհից, տեղյակ են դրա մասին: Այստեղ խնդիրը ոչ թե փաստաթղթերի հետ է կապված, այլ զուտ ֆիզիկապես տվյալ անցակետը չի կարող մեծ թվով մեքենաներ բաց թողնել, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականին գոտիների թիվը երեքից հասել է վեցի», - դժգոհել է Բակալչուկը։
«Wildberries»-ի հիմնադիր նաև նշել է, որ տվյալ ուղղությամբ լոգիստիկա կառուցելու վերաբերյալ վերջերս տեղի ունեցած քննարկումների ընթացքում առաջարկ է հնչել դիտարկել ծովով այլընտրանքային ճանապարհը, քանի որ ամռանը, երբ Հայաստանից սկսեն ծիրան արտահանել, այդ ժամանակ ոչ ոք չի կարողանա ապրանք տեղափոխել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին