Քըլըչդարօղլուն առաջ է անցել Էրդողանից. Հարցման արդյունքներ
Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միակ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն առաջ է անցել երկրի գործող ղեկավար Թայիփ Էրդողանից: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ Duvar թերթը մեջբերել է Motto and Bulgu Research-ի ապրիլյան հարցման տվյալները, որոնց համաձայն ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմադիր քաղաքական գործիչը հաջողության կհասնի։
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել են երկրի գործող ղեկավար, 69-ամյա Էրդողանը որպես «Հանրապետական դաշինքի» թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու 74-ամյա Քըլըչդարօղլուն, «Մեմլեքեթ» կուսակցությունը 58-ամյա առաջնորդՄուհարեմ Ինջեն և դաշինքի թեկնածու 55-ամյա Աթա Սինան Օգանը։ Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 28-ին, եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50 %-ից ավելին:
Հարցին՝ ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեին, եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի, հարցվածների 34,2 %-ը կողմ է արտահայտվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AK Part), 33 %ը ասել է, որ կքվեարկեր ամենամեծի ընդդիմադիր կուսակցութան՝ «Ժողովրդական Հանրապետական կուսակցություն» (CHP) օգտին.
Պատասխանելով հարցին , թե ո՞ր թեկնածուի օգտին կքվեարկեին նախագահական ընտրություններում, եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի՝ Քըլըչդարօղլուի անունը տվել են հարցվածների 49,5%-ը՝ Էրդողանին աջակցել է հարցվածների 41,5%-ը։
Եթե ընտրություններն անցնեն երկրորդ փուլ, ապա հարցվածների նախապատվությունները, ըստ հարցման, եղել են հետևյալը՝ Քըլըչդարօղլու՝ 51,4%, Էրդողան՝ 40,9%։ Չկողմնորոշվածները կազմում են 4.2%, չի քվեարկի 3.4%-ը.
Հարցումն անցկացվել է հեռախոսով 26 մարզերում, հարցվել է 2400 մարդ, արդյունքների սխալը կազմել է 2%:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին