Տեսնելով առաջխաղացումն այս նոր դիրքերի վրա՝ ավելի լավ ենք իրավիճակը հասկանում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
«Տարածաշրջանային իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ Ֆրանսիայի և Եվրոպական միության միակ նպատակը խաղաղության և վստահության մթնոլորտի վերականգնումն է»,- Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։
Նա նշեց, որ միայն խաղաղության համաձայնագիրը հնարավորություն կտա իսկապես լուծել մնացած բոլոր հարցերը, որոնք բխում են այս իրավիճակից։
«Այդ իսկ պատճառով է, որ Եվրամիությունն ուղարկել է դիտորդական առաքելություն, որը քաղաքացիական առաքելություն է, զինված առաքելություն չէ, որի նպատակն է տեղում արձանագրել իրավիճակը, ինչը հնարավորություն է տալիս ԵՄ երկրներին ունենալ ուղիղ, առաջին ձեռքից վկայություններ տեղի վիճակի մասին։ Առաքելությունը, մեր կարծիքով, շատ օգտակար է, և այս առաքելության աշխատանքի շնորհիվ է նաև, որ կարողանալու ենք առաջ գնալ խաղաղության ճանապարհով»,- ասաց նախարարը։
Կատրին Կոլոնան նշեց, որ իր համար կարևոր էր Ջերմուկ այցելելը, որպեսզի մի կողմից աջակցություն հայտնի ԵՄ դիտորդական առաքելությանը, որը կարևոր աշխատանք է կատարում այստեղ, նաև տեղում սեփական աչքերով տեսնել իրավիճակը. «Մենք իրավիճակի մասին, բնականաբար, տեղեկանում ենք փաստաթղթերի հիման վրա, բայց տեղում սեփական աչքերով տեսնելն էլ շատ կարևոր է, և այս այցով ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր աջակցությունն ու զորակցությունը բարեկամ հայ ժողովրդին։
Ամեն ինչ ավելի լավ ես հասկանում, երբ տեսնում ես քո աչքերով։ Տեսնելով առաջխաղացումն այս նոր դիրքերի վրա՝ ավելի լավ ենք իրավիճակը հասկանում և ևս մեկ անգամ կարևորում ենք այս առաքելությունը»։
Նա նշեց, որ Ֆրանսիան դատապարտում է միակողմանի բոլոր քայլերը, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը։ Ըստ նրա, դա է իրավական իրականությունը, նաև չկատարելը խաթարում է առանց այն էլ անվստահության առկա մթնոլորտը։
Հարակից հրապարակումներ`
- Ներկա դրությամբ Ադրբեջանը մոտ 139 քկմ գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. ԳՇ պետ
- Ֆրանսիայի արտգործնախարարը Ջերմուկում է
- Ֆրանսիայի ԱԳ նախարար. Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է, Հայաստանի կողքին է
- Ֆրանսիայի արտգործնախարարին Բաքում հավաստիացրել են, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության նախաձեռնությամբ է հանդես եկել
- Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքվում է
- Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան