Մոսկվայում ձերբակալել են Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի ռեկտորին
Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը թույլատրել է խարդախության կասկածանքով ձերբակալել Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Մուրիլև-Սինելնիկովին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Բավարարվել է Ս. Գ. Սինելնիկովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը», - ասվում է դատարանի կայքում։
Ավելի վաղ ՏԱՍՍ-ին իրավապահ մարմինները հայտնել էին Սինելնիկով-Մուրիլևի ձերբակալության մասին: Դատարանի մամուլի ծառայությունից չեն կարողացել ճշտել քրեական գործի մանրամասները:
ՌԴ տնտեսական զարգացման նախարարության արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիան բարձրագույն ուսումնական հաստատություն է Մոսկվայում, որը զբաղվում է արտաքին տնտեսական գործունեության համար մասնագետների պատրաստմամբ: Սինելնիկով-Մուրիլևը ակադեմիայի ռեկտորն է 2007 թվականից: