Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդն աշխատում էր «Aspar Boutique Hotel»-ում
Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար ոստիկանության բաժին տարված Սամվել Վարդանյանը գործատուի հետ խնդիրներ է ունեցել իր կատարած արարքի համար: Նա ազատվել է աշխատանքից:
«Շատ տհաճ խոսակցություն եմ ունեցել գործատուիս հետ, ինքը համաձայն չէր իմ ասածի հետ, ինձ ասաց՝ այդ արարքիցս հետո նույնիսկ հյուրանոց ոտք չպետք է դնեի, այդտեղ ես ադմինիստրատոր էի աշխատում: Ասաց, որ սխալ եմ, ո՞նց եմ ընտրված նախագահին բան ասում և այլն: Մեր տհաճ խոսակցությունից երկուստեք հասկացանք՝ այդ աշխատանքն այլեւս անհնար է: Իրենք կուսակցական չեն, բայց խնդիրն այն է, որ իրենք հասկացան, որ խնդիրներ կունենան իմ նման աշխատող ունենալու դեպքում»,- Aravot.am-ին պատմել էր Սամվել Վարդանյանը:
Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ հյուրանոցը, որտեղ աշխատել է Սամվել Վարդանյանը, գտնվում է Սայաթ- Նովա փողոցում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակի հարևանությամբ։ Խոսքը՝ «Aspar Boutique Hotel»-ի մասին է։ Հյուրանոցը բացվել է տարվա սկզբին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանին «դավաճան» անվանած քաղաքացուն ձերբակալելու որոշումը բողոքարկվել է
- Իրենք հասկացան՝ խնդիրներ կունենան իմ նման աշխատող ունենալու դեպքում․ Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդն ազատվել է աշխատանքից
- Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ-դավաճան» անվանած քաղաքացին ազատ է արձակվել. իրավապաշտպան
- «Մի երիտասարդ Նիկոլ Փաշինյանի երեսին գոռացել է Նիկոլ Դավաճան»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան