Մարմնամարզության աշխարհի գավաթ. 4 հայ գիմնաստներ եզրափակչում են
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթանում է մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի 4-րդ փուլը:
Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանը (օղակներ), Արթուր Ավետիսյանը (օղակներ), Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր) և Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր) դուրս են եկել եզրափակիչ:
Առանձին գործիքների Աշխարհի գավաթի չորրորդ փուլը տեղի է ունենում ապրիլի 25-30-ը։ Աշխարհի գավաթների խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք Աշխարհի Առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան