Ադրբեջանը շարունակում է ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան. Արարատ Միրզոյան
«Հակառակ միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումները, դա ստորագրումից ավելի քան 2 տարի անց հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդառված քաղաքացիական անձանց»,- Երևանում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ չնայած Հայաստանի՝ առկա խնդիրները կառուցողական բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությանը՝ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան ու շարունակական ագրեսիվ գործողությունները, որոնք սադրիչ են և հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։
«Հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքների գործադրմանը, այդ նպատակով Հայաստանը շարունակում է բանակացություններն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի շուրջ։
Պետք է ընդգծեմ, որ համապարփակ ու երկարատև կարգավորման համար առանցքային են բոլոր առկա խնդիրներն առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելու հրամայականը և միջազգայնորեն երաշխավորված երկխոսության ֆորմատի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասեագրումը»,- ասաց Ա.Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան