Ադրբեջանցիները կրակել են խաղաղ բնակչի, տրակտորի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են.
«Ապրիլի 28-ին ժամը 12:15-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ:
Դեպքի վայր մեկնած տեղամասայի տեսուչը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում` Ասկերան քաղաքի բնակիչ Արթուր Ռամազյանը «Բելառուս 82» մակնիշի տրակտորով, նշված տարածքում գտնվող նռան այգում, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից` հրաձգային զինատեսակներով կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ։
Վերջինս գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել է։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանը կրակել է գյուղաշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանը կրակել է Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Երեկ և այսօր Ադրբեջանը կրակել է Մաճկալաշենի խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանը կրակել է գյուղաշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ