Ալիևը պարգևատրել է Երևանում անցկացված Ծանրամարտի ԵԱ-ում հաղթած թուրք մարզիկներին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է թուրք մարզիկներ, որոնք Երևանում անցկացված Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց հաղթանակները նվիրել են Ադրբեջանին։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, թուրք երեք մարզիկ պարգևատրվել են «Տերեգգի» մեդալով։
Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը։ Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը առաջին տեղում է:
Հիշեցնենք նաև, որ Երևանում ապրիլի 14-ին Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը նախ այրել, ապա բեմից հեռացրել էր Ադրբեջանի դրոշը։ Այդ միջադեպից հետո Հայաստան ժամանած ադրբեջանցի մարզիկները վերադարձան Բաքու՝ չմասնակցելով առաջնությանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ծանրամարտի հավաքականը ԵԱ-ի մեդալային հաշվարկում առաջինն է
- Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը՝ փոխչեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 9-րդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԵԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԵԱ. Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն
- Ադրբեջանը Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
- «Բաքվի բռնապետի քարոզչամեքենան նախապատրաստել էր «մեր դրոշը ծածանվում է Իրավանում» գործողություն, որը տապալվեց»
- Աշոտյան. Նիկոլյանն իրականում վառեց ոչ թե Ադրբեջանի, այլ նիկոլականության սիմվոլը
- Հայտնվել են կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես են բեմից հեռացնում Ադրբեջանի դրոշը
- Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության մեկնարկին երևանյան բեմում այրել են, ապա հեռացրել Ադրբեջանի դրոշը