էդ ի՞նչ վստահություն կա ԱԽ քարտուղարի նկատմամբ դրսի հատուկ ծառայությունների կողմից․ Արամ Սարգսյան
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հիմնադիր Արամ Գասպարի Սարգսյանն Ազատության հրապարակում «ՄԻԱՍԻՆ» շարժման հանրահավաքի ընթացքում ներկաներին տեղեկացրեց, որ աշխատում են այլընտրանքային կառավարության ծրագրային դրույթների ուղղությամբ։
«Ամենագլխավոր հարցն այն է, որ հանկարծ հուսահատ չլինեք»։
Անդրադառնալով մեր երկրի անվտանգային խնդիրներին, Սարգսյանն ասաց․
«Մենք իրավունք չունենք երկու հետախուզական արբանյակ չունենալու, որովհետև Ադրբեջանն ամբողջովին տիրապետում է,թե մեր երկրում ինչ է կատարվում, քանի որ ունի երեք արբանյակ։ Իսկ մենք չունենք , ու՞ր է իբր Իսպանիայից առած արբանյակը, ի՞նչ եք ստացել դրանից։
Դեռ 2017 թ․-ին արդեն կար պայմանավորվածություն և հաստատված ծրագիր, որ Շիրակի մարզում պետք է կառուցվեին ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ։ Այդ ծագիրը չիրականացվեց սրանց գալու առթիվ, եկան և այդ ծրագրերը փակեցին։ Այսինքն՝ իրենք ծրագրավորել էին, որ պետք է պարտվեն և երկիրը տանեն պարտության։
Ասում եք, որ մենք ծանր վիճակում ենք, բա կարելի՞ է թշնամուն նման բան հայտնել։ Պետք է խելքը կորցրած լինի, որ հայտնի՝ էնքան ծանր վիճակում եմ, արի ինձ բաց ձեռքով վերցրու, տար։ Անունը ՝ Արմեն Գրիգորյան, ո՞ր կրթությունն է ստացել, որտե՞ղ է փորձ ձեռք բերել, ո՞նց պատահեց, որ Անգլիայից, ԱՄՆ-ից հատուկ գալիս են նրա հետ զրուցելու, հանդիպելու, ի՞նչ ենք խոսում նրա հետ, ի՞նչ հանձնարարություններ են տալիս, հետո էլ տանում են Վաշինգտոն, հարց ՝ էդ ի՞նչ վստահություն կա նրա նկատմամբ հատուկ ծառայությունների կողմից։ Արդյո՞ք կարելի է այսպես շարունակել, պետության վերջը բերել նրանով, որ ունենանք այլ երկրների ագենտներ, որոնք իշխանության մեջ են»։
Սարգսյանը համոզված է՝ եթե այս իշխանությունը մնա, պարտությունը շարունակական է լինելու։ Հետևապես, շարունակելու են պահանջել այս իշխանությունների հեռացումը։
Առաջիկա օրերին հանդպումներ են լինելու մարզերում։ Իսկ հաջորդ հանրահավաքն ամենայն հավանականությամբ կլինի Հաղթանակի օրվա կապակցությամբ, ինչի մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն։
Հարակից հրապարակումներ`
- 2018թ․-ին մեր ժողովուրդը կատարեց ողբերգական սխալ․ Գայանե Ներսիսյան
- Եթե նոր պատերազմ լինի, ապա այն իր բնույթով նման չի լինելու 2020թ․-ի պատերազմին․ Արթուր Մուսայելյան
- Մեկնարկել է «ՄԻԱՍԻՆ» շարժման հանրահավաքը․ Էդգար Ղազարյանը թվում է Փաշինյանի ստերը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում