Եթե նոր պատերազմ լինի, ապա այն իր բնույթով նման չի լինելու 2020թ․-ի պատերազմին․ Արթուր Մուսայելյան
«Երկիրը գտնվում է օրհասական վիճակում և 44-օրյա պատերազմի արդյունքների, կորուստների, ճգնաժամի պայմաններում պետք է կարողանանք վերականգնել մեր ռազմական կարողությունները և արդիականացնենք մեր պաշտպանական համակարգը»,- Ազատության հրապարակում «ՄԻԱՍԻՆ» շարժման հանրահավաքին ասաց պահեստազորի գնդապետ Արթուր Մուսայելյանը։
Խոսելով այլընտրանքային կառավարության ծրագրային դրույթներից, մասնավորապես անվտանգությանը վերաբերող, Մուսայելյանն ասաց․
«Մեր առաքելության հիմնական ուղղությունը նորագույն , ժամանակակից տեխնոլոգիաների և ռազմագիտական որոշումների հիման վրա պաշտպանական մեխանիզմների արդիականացման ու անվտանգային միջավայրի ուժեղացումն է»։
Արթուր Մուսայելյանի կարծիքով՝ պատերազմներն առասարակ իրար նման չեն լինում․ «Աստված չանի, եթե նոր պատերազմ լինի, ապա այն իր բնույթով նման չի լինելու 2020թ․-ի պատերազմին։ Այս պատերազմում մենք կորցրել ենք զգալի տարածքներ, ինչի արդյունքում փոխվել է մեր ռազմավարական խորությունը։ ԶՈՒ կարողությունների վերականգնման առումով առաջնահերթույթունը տալու ենք հերտանու, հակաօդային պաշտպանության, ռադիոէլկտրոնային պայքարի միջոցների համալրմանը։ Զենք ունենալը լավ է, բայց եթե չկա զենքին տիրապետող անձ, ապա դրա կիրառումը նպատակային չի կարող լինել։ ետևաբար կարևոր է նաև լավ մասնագետներ պատրաստելը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում