Արցախից ծանր հիվանդություններ ունեցող 13 անձ տեղափոխվել է Երևան
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 13 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
ԱՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
«Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 378 հիվանդ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի պետնախարար. Բնակչությանը իրացվում է բարձր որակի ապրանք՝ ողջամիտ գներով
- Արցախում թունավորվել են թունախեղդած կարտոֆիլից
- Արցախից 12 հիվանդ է տեղափոխվել Հայաստան
- Մենք ուզում ենք հասկանալ՝ ռուսական կողմը համբերության բաժակ արդյո՞ք ունի. Արցախի ԱԳ նախարար
- «Ոչ մեկը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս». Արցախից արձագանքում են Փաշինյանին
- Այսուհետ խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում. պետնախարար
- Տարբեր ձևերով թույլ տալով Արցախից մարդկանց ելքը, բայց արգելելով մուտքը՝ Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն. ՄԻՊ
- Պատմություններ՝ շրջափակված Արցախից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան