Արցախի պետնախարար. Բնակչությանը իրացվում է բարձր որակի ապրանք՝ ողջամիտ գներով
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացնում է.
«Ինչպես հայտարարել էինք ավելի վաղ, արդեն երրորդ օրն է, կտրոնային համակարգով նախատեսված ապրանքների զգալի մասը ձեռք է բերվում և մանրածախ վաճառքի կետերին իրացվում է պետության կողմից և կազմակերպմամբ:
Այդ ոլորտում ձևավորված մոտեցումների վերանայման արդյունքները արդեն դրական են գնահատվում մեր քաղաքացիների կողմից, բնակչությանը իրացվում է բարձր որակի ապրանք՝ ողջամիտ գներով:
Հաշվի առնելով, որ պետական և մասնավոր հատվածում ներգրավված մեր քաղաքացիները աշխատանքային զբաղվածության պատճառով մեծ դժվարությամբ էին կարողանում օգտվել կտրոնային համակարգով նախատեսված ապրանքներից, երեկվանից հիշյալ անձանց անհրաժեշտ մթերքներն իրացվում են աշխատավայրերում՝ շրջիկ մեքենաների միջոցով կամ դրանց մոտ գտնվող խանութներում, գործընթացը կրելու է շարունակական բնույթ»։
Ավելի վաղ արցախցիները սոցցանցերում դժգոհում էին Արցախ հասնող բանաջարեղենի որակից։
Օգտատեր Ալեն Ղուլյանը լուսանարներ էր հրապարակել ու մասնավորապես գրել.
«Ձև բռնած ու էս բարդակի համար պատասխանատու աթոռապաշտ պաշտոնյաներ..Մի օր ոչ ձեզ տեսանք հերթերում, ոչ էլ ձեր ընտանիքի անդամներին ու համոզված եմ, որ էս կարգի միրգ-բանջարեղեն ձեր տներ չի մտնում ու ձեր երեխաներին հաստատ սրանից չեք տալիս..
Դուք իրոք չե՞ք տեսնում, թե ինչ են բերում էս ժողովրդի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի պետնախարար. Հետաձգելու ենք կտրոնների գործունեության ժամկետը
- Մեր նպատակն է հանրաքվեով ճնշում գործադրել նախագահի վրա և ստանալ պետնախարարի պաշտոնը. Սամվել Բաբայան
- Բազմաթիվ խնդիրներ են ծագում պարենի, վառելիքի, դեղորայքի մատակարարման ու գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման առումով․ Արցախի պետնախարար
- Արցախի պետնախարար. Ցավոք շատերի հրապարակային հայտարարությունները չեն համընկնում ձեռնարկած քայլերի ու գործողությունների հետ
- Այսուհետ խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում. պետնախարար
- Բոլոր անթույլատրելի երևույթները վերացվելու են. ԱՀ պետնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան