Մեկնարկել է «ՄԻԱՍԻՆ» շարժման հանրահավաքը․ Էդգար Ղազարյանը թվում է Փաշինյանի ստերը
Ազատության հրապարակում մեկնարկել է «ՄԻԱՍԻՆ» շարժման նախաձեռնած հանրահավաքը։ Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն իր ելույթում թվարկեց Նիկոլ Փաշինյանի կողմից արված ստերը։
«Տեսանկարահանող սարքերն ու արագաչափերը կհանվեն, մարդիկ այլևս դրա համար չեն տուգվի»,- Փաշինյանի այս խոսքերը հիշեցրեց հավաքվածների Ղազարյանը՝ շարունակելով․
«Տեսանկարահանող սարքերն ու արագաչափերը ոչ միայն չեն հանվել, այլ դրանց քանակն ավելացել է։ եթե որոշ ճանապարհներին կամ խաչմերուկներին չկային դրված, ապա հիմա բոլոր տեղերում ավելացվել են։ Իսկ տուգանքները ոչ միայն չեն վերացվել, այլև մարդիկ ստիված են եղել վճարել նախկին տուգանքներն ու նոր արագաչափերի ու նկարաանող սարքերի տուգանքները նույնպես։ Մինչդեռ ասում էր՝ «քաղաքացիներն այլևս տուգանքի մատերիա չեն լինելու»։ Միայն արտակարգ դրության պայմաններում դիմակներ չկրելու համար մոտավորապես 200 000 տուգանքի ակտ է գրվել մարդկանց վրա։ Օրենքով սահմանված տուգանքի ոչ մի տեսակ չկա, որ վերացված լինի»,- ասաց Ղազարյանը։
Ղազարյանը հիշեցրեց մեկ այլ սուտ․ «Ասում էր՝ «տնտեսության կառուցվածքը կփոխվի հանքարդյունաբերությունը կվերանա»։ Բացի նրանից, որ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ մեր տնտեսության կարևորաույն ճյուղը, սակայն որոշ պարագայում հանքերը դարձել են թիրախ թշնամու համար։ Օրինակ՝ Սոտքի հանքավայրը,ըստ վերջին տվյալների, անցել է պարապուրդի , քանի որ թշնամական գործողությունները թույլ չեն տալիս շահագործել հանքը։ Բայց իրենք որոշել են շահագործել Ամուլսարի հանքավայրը»։
Հաջորդը սուտն ըստ Ղազարյանի՝ վերաբերում է Արցախին բանակցային սեղան վերադարձնելուն։
««Արցախը պետք է վերադարձնել բանակցային սեղանի շուրջ»։ Այս խոստումը տված մարդն ինքը չի բանակցում Արցախի շուրջ այլևս։ Արցախի շուրջ բանակցություններ այլևս տեղի չեն ունենում, որովհետև այս խոստումը տված մարդը, բացի նրանից, որ ոչինչ չի արել Արցախը բանակցային սեղան վերադարձնելու համար, պարզվում է, որ ինքը նույնիսկ չի էլ բանակցել, ինչի մասին օրերս հայտարարեց Խորհրդարանում»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում