Թուրքիան նվազեցնում է էլեկտրաէներգիայի ներմուծումը
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի և առևտրի նախարարության կողմից կազմված տվյալների համաձայն՝ 2023-ի մարտին երկրի ընդհանուր ներմուծման ծավալներն աճել է 3.4%-ով: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Մասնավորապես նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այն կազմել է 31 մլրդ 936 մլն, որից ներմուծվող Էլեկտրաէներգիայի համար վճարվող գումարը կազմել է 5 մլրդ դոլար:
Իսկ 2023-ի առաջին եռամսյակում Թուրքիա ներմուծվող էլեկտրաէներգիայի ընդհանուր վճարման ենթակա գումարը 14.5% նվազելով, կազմել է 21 մլրդ 381 մլն 32 հազար դոլար:
Նշենք, որ նախորդ տարվա մարտին Թուրքիան Էլեկտրաէներգիայի համար վճարել էր 8 մլրդ 410 մլն 156 հազար դոլար, որն էլ խոսում էր նախորդ տարվա նույն ամսվա համեմատ վճարի 30.5%-ով նվազելու մասին:
Հավելենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը տեսակապով մասնակցում են Միջերկրական ծովի ափին Մերսին նահանգում կառուցվող թուրքական «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի բեռնման արարողությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան