Իրանի ԱԳՆ-ն ամաչեցրել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին՝ Պաղեստինի «օկուպացման» հարցում Իսրայելին օգնելու համար
ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է ամաչեն Պաղեստինի ժողովրդի տարածքը գրավելուն օգնելու համար: Այս մասին Twitter-ում գրել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին։ Նա նաև նշել է, որ Արևմուտքը տասնամյակներ շարունակ աչք է փակել «զավթող ռեժիմի հանցագործությունների վրա»։
«ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է ամաչեն՝ օգնելով օկուպացնել (պաղեստինյան) ժողովրդի հողը, վճռական դեր խաղալով ռասայական պետության ստեղծման գործում և 75 տարի աչք փակելով մարդկության դեմ ուղղված այս ռեժիմի ամենասարսափելի հանցագործությունների վրա»,-գրել է նա։
Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ «Իսրայելը ոչ թե առանց ազգի հողի վրա ստեղծված ժողովրդավարական պետություն է, այլ օկուպացիոն բանակ, որը գերիշխում է մեկ այլ ազգի հողի վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Նաբլուսում իսրայելական գործողության արդյունքում երկու պաղեստինցի է զոհվել
- Զոհվածների ծնողները պահանջում են գեներալին անհապաղ ազատ արձակել
- Պաղեստինի ԱՆ-ն հայտնել է իսրայելցի զինվորականների կողմից դեռահասի սպանության մասին