«Հրապարակ». ՀՀ իշխանությունները նոյեմբերի 9-ի տեքստը հետագայում խմբագրե՞լ են` Լաչինի միջանցքը տալով ՌԴ-ին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին Հ1-ի եթերում ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հակառուսական քարոզչությունն ավարտել է սենսացիոն հայտարարությամբ: Ասել է, որ եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը «պատկանում» է ՌԴ-ին, «և Լաչինի միջանցքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը»։
Սակայն նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում ասված է․
«Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է ԼՂ կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։
ԱԽՔ-ի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանությունները նոյեմբերի 9-ի տեքստը հետագայում խմբագրել են` Լաչինի միջանցքը տալով ՌԴ-ին, սակայն այդ մասին հանրությանը չեն տեղեկացրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան