«Հրապարակ». «Մամա՞դ ա քեզ պատմել էդ պատմությունների մասին». Սամվել Բաբայանը կոպտել է երիտասարդին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պլանները կարծես թե ձախողվում են։ Գրել էինք, որ Բաբայանը նախաձեռնել է ապրիլի վերջերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վրանային ակցիա սկսել և պահանջել պետնախարարի պաշտոնը՝ Արցախը ստեղծված իրավիճակից հանելու համար։
Ինքը՝ Բաբայանը ևս հաստատել էր այս լուրերը՝ լրատվամիջոցներին ասելով, որ թող իրեն պետնախարարի պաշտոնը և 100 օր տան ու կտեսնեն, թե ինչ է անում։ Սակայն վրանային ակցիան կարծես հետաձգվում է, քանի որ մեր աղբյուրներն ասում են, որ այդ մեծ հավաքից առաջ կազմակերպած հանդիպում-քննարկումների ժամանակ Բաբայանը հասկացել է, որ չունի բավարար աջակցություն և չի կարող նման պահանջ ներկայացնել Արցախի իշխանություններին, որոնք առանց այն էլ հակված չէին իրեն պաշտոն առաջարկելու։
Բաբայանը հիմա էլ պատրաստվում է ստորագրահավաք իրականացնել և ներկայացնել իր աջակիցների թիվը։ Տեղեկացանք, որ օրերս հերթական նման հավաքն են արել, որի ընթացքում խայտառակ միջադեպ է գրանցվել:
Բաբայանի իրական աջակիցներից մեկը, թերևս փորձելով Կամանդույուշչիին հնարավորություն տալ՝ մաքրվելու իր հասցեին պտտվող տհաճ պատմություններից, իր ելույթում ասել է, որ Բաբայանի մասին 90-ականների վերաբերյալ լեգենդներ են պտտվում, թե իբր բեսպրեդել է հաստատել, բռնաբարություններ, քրեական տարբեր պատմություններ, և առաջարկել է Բաբայանին՝ վերջակետ դնել այդ խոսակցություններին, սակայն Բաբայանը զայրացել է այդ առաջարկից և երիտասարդին կոպտել. «Մամա՞դ ա քեզ պատմել էդ պատմությունների մասին»։
Ներկաների համար այդ պատասխանը շոկային է եղել, և նրա ճամբարում սկսել են խոսել, որ «կարմիր կովը կաշին չի փոխում»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան