Հայաստանի համար հարցն այդպես չի դրված՝ բանակցել Մոսկվայում, թե Վաշինգտոնում, թե Բրյուսելում. Միրզոյան
«Անհրաժեշտ է ընդլայնել, սնուցել բանակցությունների գործընթացը»,- Երևանում Արարատ Միրզոյանի հետ համատեղ աուլիսում հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ արձագանքելով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության կոչերի մասին հարցին։
«Մենք դեռ չենք խոսել նոր՝ երկկողմ, եռակողմ, գուցե նաև շատ անդամներով հանդիպումների մասին, բայց կարևոր է հիմնվել Պրահայում ձեռք բերվածի վրա և փորձել որոշակի համաձայնության կետեր գտնել՝ առաջիկա հանդիպումների ժամանակ»,- շարունակեց նախարարը։
Կ. Կոլոննան նշեց, որ գուցե Քիշնևում հանդիպման ժամանակ կարողանան բարձր մակարդակի երկխոսություն ունենալ, ինչպես հոկտեմբերի 6-ին Պրահայում ունեցան։
«Գործընթացն ընթացքի մեջ է։ Այս պահին միջազգային հանրությունը կարող է ասել՝ որոնք են սկզբունքները, որն է իրավունքը, բայց նաև գործել, աջակցել ամենահասուն գործընթացին, որը գոյություն ունի այս պահին», - ասաց Կատրին Կոլոննան։
Ա.Միրզոյանն ասաց, որ իրենք հարթակների միջև տարբերություն չենք դնում, խաղաղության գործընթացը մեկն է, և բանակցություններն էլ, ըստ էության, ընթանում են միևնույն խաղաղության պայմանագրի նախագծի, դրա հիմնադրույթների շուրջ։
«Մենք շնորհակալ ենք բոլոր մայրաքաղաքներին, որոնք փորձում են կամրջող դեր խաղալ այս գործընթացում, բայց Հայաստանի համար հարցն այդպես չի դրված՝ բանակցել Մոսկվայում, թե Վաշինգտոնում, թե Բրյուսելում։ Կրկնում եմ՝ բանակցություններն, ըստ էության, մեկն են, նույնն են», - ասաց Արարատ Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք չենք կարող թույլ տալ այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից. Ֆրանսիայի ԱԳ նախարար
- Ադրբեջանը շարունակում է ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան. Արարատ Միրզոյան
- Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Եռաբլուր
- Տեսնելով առաջխաղացումն այս նոր դիրքերի վրա՝ ավելի լավ ենք իրավիճակը հասկանում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
- Ֆրանսիայի արտգործնախարարը Ջերմուկում է
- Ֆրանսիայի ԱԳ նախարար. Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է, Հայաստանի կողքին է
- Ֆրանսիայի արտգործնախարարին Բաքում հավաստիացրել են, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության նախաձեռնությամբ է հանդես եկել
- Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքվում է