Ներկա դրությամբ Ադրբեջանը մոտ 139 քկմ գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. ԳՇ պետ
«Հակառակորդը 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման հետևանքով ներթափանցել է Հայաստանի ինքնիշխան տարածք։ Դեպի Ջերմուկի ուղղությամբ մակերեսային առումով ներթափանցած տարածքը կազմում է 60,06 քառակուսի կիոլմետեր, ճակատով մոտ՝ 11 կմ, խորությամբ՝ մոտ 8 կմ»,- այս տվյալները ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ներկայացրեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային, ով այցելել է Ջերմուկ։
Ասրյանն ասաց, որ ՀՀ ԶՈւ գնահատմամբ, Ադրբեջանի ԶՈւ-ն նպատակ էր հետապնդում դուրս գալ Ջերմուկ քաղաքի վրա և տնտեսական լուրջ հարվածներ հասցնել Հայաստանին։
«Ընդ որում, 2020 թվականի ռազմական գործողությունների ավարտից հետո նրանց առաջին քայլերը սկսվել էին 2021 թվականի մայիսի 12-ից։ Ընդ որում, 2021 թվականին գործողությունները նմանվում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման, իսկ 2022 թվականին սեպտեմբերի 13-14-ը ռազմական ագրեսիա էր Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Հակառակորդի գործողություններն անմիջական հրթիռային, ռեակտիվ, հրետանային, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ հասցվել են ինչպես ռազմական օբյեկտներին, այնպես էլ տնտեսական ու քաղաքական օբյեկտներին։ Մեծ վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Զգալի վնասներ է կրել Ջերմուկ քաղաքը, մինչև հիմա ճոպանուղին չի գործում։
Նրանց գործողությունները ոչ միայն Ջերմուկի, Վայոց Ձորի ուղղությամբ էր, նաև Սյունիքի մարզում՝ երկու հիմնական ուղղություններով, Գեղարքունիքի մարզում երկու ուղղությամբ, նաև այս ուղղությամբ։ Ընդհանուր՝ հինգ ուղղությամբ։
Հայաստանի Զինված ուժերը կրել են կոուստներ, նաև քաղաքացիական անձնակազմ զոհվեց, ունեցանք տարածքային կորուստներ: Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում»,-ասաց Է. Ասրյանը։
Նրա խոսքով, իրադրությունն այս պահին հարաբերական կայուն է, բայց երբեմն հակառակորդի կողմից այս տարածքում արձանագրվում են կրակոցներ։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի արտգործնախարարը Ջերմուկում է
- Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է
- Համազեկուցողներն այցելել են Ջերմուկ առողջարանային քաղաքի՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր
- Ջերմուկում զննվել է թշնամու հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք
- Ջերմուկը՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին