Ռուբեն Մելիքյան. Տեղեկացել եմ Արտակ Գալստյանի նկատմամբ ՔԿ-ում տեղի ունեցած խոշտանգման փաստերի մասին
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Փաստաբան Արսեն Մկրտչյանից տեղեկացել եմ կալանավորված մեղադրյալ Արտակ Գալստյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում վերջին օրերին տեղի ունեցած խոշտանգման փաստերի մասին։
Փաստաբանի հայտնած տեղեկությունները գնահատում եմ արժանահավատ՝ թե՛ կոնկրետացվածության, թե՛ անուղղակի ապացույցների առկայության (circumstantial evidence) և թե՛ աղբյուրի հավաստիության տեսակետից։
Խոշտանգման արգելքը կրում է բացարձակ բնույթ, և այդ արգելքի ոտնահարումը սկզբունքորեն անհամատեղելի է ժողովրդավարության գաղափարի հետ ինքնին։ Ուստի նման երևույթների մասին արժանահավատ տեղեկությունները պետք է արժանանան պատշաճ ուշադրության՝ կա՛մ հիմնավոր հերքվեն, կա՛մ հաստատվելով պատժվեն, որպեսզի անպատժելիությունը չհանգեցնի այդ անմարդկային երևույթի տարածման։ Որպեսզի «արյան հոտը» իրավապահ մարմիններում չդառնա սովորական։
Չպատժված խոշտանգման հաջորդ զոհը կարող է դառնալ յուրաքանչյուրս։ Այդ թվում հենց դու՛»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Գալստյանը կկալանավորվի
- Տիգրան Արզաքանցյան. Անհրաժեշտության դեպքում հանդես կգամ նոր հայտարարություններով
- ՔԿ-ն Վարդան Ղուկասյանի (Դոգ) նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել
- Ձերբակալվել է «Վանոյի Արտակ»-ը՝ Արտակ Գալստյանը
- Արտակ Գալստյանի («Վանոյի Արտակ») մեղադրանքը ՀՔԾ-ում հիմնավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան