Տավուշում 27-ամյա տղամարդը բռնաբարել է 55-ամյա կնոջը, գողացել զարդերն ու ասել, որ ադրբեջանցի է
Ապրիլի 28-ին, ժամը 06.15-ի սահմաններում, Տավուշի մարզի 55-ամյա մի բնակչուհի զանգել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ անհայտ անձը մտել է իր տուն, հայերեն լեզվով ասել, որ թուրք է, ինչից ինքը վախեցել է:
Նշված հասցե մեկնած ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողներին կինը հայտնել է, որ անհայտ անձը ժամը 04.00-ի սահմաններում մուտք է գործել իր տուն, կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել իր հետ, ապա ձեռքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչից հետո գողացել է ոսկյա և արծաթյա մեկական մատանի և մեկ զույգ ոսկյա ականջօղ ու ասել, որ ադրբեջանցի է, ոչ մեկին եղածի մասին չասի, ինքը պարբերաբար գալու է, ինչից հետո դիմել է փախուստի:
ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 10.45-ին, հայտնաբերվել, ձերբակալվել և Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Դովեղ բնակավայրի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ:
Բաժնում նա խոստովանել է, որ ինքն է կատարել վերը նշված հանցագործությունը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են հափշտակված զարդերը:
27-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան