Ադրբեջանցի «էկոակտիվիստները» որոշել են ժամանակավոր դադարեցնել բողոքի ակցիան Լաչինի միջանցքում
138 օր շարունակ Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակող ադրբեջանցի «էկոակտիվիստների» մի խումբը հրավիրվել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման։ Ըստ ադբեջանական ԶԼՄ-ների, պաշտոնյաները հայտնել են «էկոակտիվիստներին», որ ապրիլի 23-ին պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին, «սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել, մասնակիցներին ևս մեկ անգամ առաջարկվել է դադարեցնել ակցիան»։
«Էկոակտիվստները» այդ հանդիպումից հետո հայտարարություն են տարածել, որ որոշվել է 2023 թվականի ապրիլի 28-ին ժամը 18:00-ից ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր. «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում»։
Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։
Այսինքն, թեև «էկոակտիվիստների» հեռանալուն, Արցախը կշարունակի շրջափակման մեջ մնալ, քանի որ Ադրբեջանը Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջի մոտ անցակետ է տեղադրել։
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզեր, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կոչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Չորս ամսից ավելի է` Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
Հարակից հրապարակումներ`
- Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը չի ներգրավվի. Միրզոյան
- Զախարովա. Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ ջանքեր են գործադրվում
- Հայաստանը նամակ է ներկայացրել Արդարադատության դատարան՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին
- Նոր տեղադրված անցակետում ադրբեջանական դրոշն են բարձրացրել
- ԱՄՆ պեքարտուղարը շարունակում է ինտենսիվ բանակցությունները Լաչինի միջանցքի իրավիճակի շուրջ. Պատել
- Տիգրան Աբրահամյան. Խնդիրը շատ հստակ է`անցակետ չպետք է լինի ու վերջ
- Կիրակոսյան. Հայաստանը Լաչինի անցակետի հարցով կդիմի Արդարադատության միջազգային դատարան
- Անընդունելի են համարվել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի ապօրինի տեղադրմանն ուղղված քայլերը
- Իրավիճակն իսկապես հեշտ չէ. Պեսկովը՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին
- Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մեղավորությունը պետք է նախևառաջ փնտրել Երևանի իշխանության մեջ. Թևանյան
- Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը
- Մելիք-Շահնազարյան. Լաչինի միջանցքի սկզբնամասում հսկիչ-անցագրային կետ տեղադրելը Ալիևի ճակատագրական սխալն էր
- ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադելու դեպքի վերաբերյալ
- «Սա անցակետ չէ, սա կողպեք է Արցախի վրա»
- Ադրբեջանը ուժի կիրառմամբ իրականացնում է բազմիցս հնչեցրած սպառնալիքը` անցակետ է տեղադրում ՀՀ-ն Արցախին կապող կարևոր հանգույցում
- Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին
- Ադրբեջանցի «էկոակտիվիստները» շինծու մարդասիրական քայլերով փորձում են մոլորեցնել միջազգային հանրությանը. «Թաթոյան» հիմնադրամ
- «Թաթոյան» հիմնադրամ. Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական մտադրությունները
- Թաթոյան. Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք
- Ադրբեջանցի «էկոակտիվիստների» պատճառով Ստեփանակերտ-Գորիս մայրուղու մի հատվածում ձնամաքրման աշխատանքներ չեն իրականացվել
- Լաչինի միջանցքը շրջափակած անհասկանալի «էկոակտիվիստները». Le Figaro
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան