Արման Աբովյան. Մենք փաստացի գտնվում ենք պետական և ազգային կազմաքանդման շեմին
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է.
«Արևելք (Ռուսաստան+Իրան+Չինաստան) և Արևմուտք (ԱՄՆ+Եվրոպա+Թուրքիա) մրցակցությունը Հարավային Կովկասում մտնում է շատ կարևոր փուլ։
Անշուշտ ամեն ինչ պտտվում է Արցախի և Հայաստանի շուրջ, այսինքն ով՞ է ի վերջո վերահսկելու տարածաշրջանը։
Այս պարագայում ակնհայտ է, որ այս իշխանության «թեթև ձեռքով» ստեղծվել է իրավիճակ, երբ Արևմտյան աշխարհաքաղաքական կենտրոնները իրենց հարցերը (ռուս֊իրանական ազդեցության չեզոքացում) լուծելու են Արցախի և Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության հաշվին, ինչը իր հերթին լիովին համապատասխանում է Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը։
Իրավիճակը բարդանում է նաև այն պատճառով, որ հայկական կողմը իսպառ հրաժարվում է ինքնուրույն որոշումներ կայացնել Հայաստանի ինքնիշխանության պահպանելու տրամաբանության ներքո։
Սա իրականում մի իրավիճակ է, երբ մենք փաստացի գտնվում ենք պետական և ազգային կազմաքանդման շեմին»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում