«Նավակ Ճոճո՞ղ, դավաճաններն ինչ գործ ունեն այստեղ, տիկին Խառատյան»
Ֆեյսբուքյան սոցիալական ցանցում տարածվում է մի տեսանյութ, որտեղ միջոցառման ներկաներից մեկը, տեսնելով ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին, անվանում է դավաճան։
«Նավակ Ճոճո՞ղ։ Դավաճաններն ի՞նչ գործ ունեն այստեղ, տիկին Խառատյան»,-բղավում է քաղաքացին։
Դատելով տեսանյութում լսվող ելույթ ունեցողի ձայնից՝ քաղաքացին դիմում է Հրանուշ Խառատյանին։
Ավելի վաղ վերջինը տեղեկացրել էր, որ Ադրբեջանից, Նախիջևանից և Արցախից 1988-1992թթ. և 2020թ. ադրբեջանական իշխանությունների ռասիստական, հայատյաց, ցեղասպանական գործողությունների հետևանքով փախած, բռնի տեղահանված, ռազմական հանցագործ գործողությունների պատճառով հայրենիքը լքած, ներկայումս Հայաստանի Հանրապետությունում և այլուր ապրող փախստականների հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում, կազմակերպում են «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողով:
Միջադեպն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել հենց այս համաժողովի ընթացքում։
Նշենք, որ Գաբրիելյանը մինչ պաշտոնյա դառնալը սոցցանցերում ու իր շրջապատում ներկայանում էր որպես Նավակ ճոճող։ Վերջին օրերին տարբեր վայրերում քաղաքացիները դավաճան են անվանել Ալեն Սիմոնյանին, Տիգրան Ավինյանին, Նիկոլ Փաշինյանին։
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլ դավաճան» վանկարկած քաղաքացին բողոքի ակցիաներ է իրականացնում Մինսկի խմբի երկրների դեսպանատների առաջ
- Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդն աշխատում էր «Aspar Boutique Hotel»-ում
- Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ-դավաճան» անվանած քաղաքացին ազատ է արձակվել. իրավապաշտպան
- «Դավաճան» ու սուլոցներ՝ Ավինյանին
- Ալեն Սիմոնյան. Պետք լինի, կթքեմ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում