Արդեն ոչ մի տոն էլ չի ուրախացնում. Հարցում՝ քաղաքացու օրվա մասին
2018 թվականից ապրիլի 29-ը Հայաստանում նշվում է որպես ՀՀ քաղաքացու օր։
Որքանո՞վ են տեղյակ քաղաքացիներն իրենց տոնից, ինչպե՞ս են նշում կամ նշու՞մ են արդյոք։ Փորձել է պարզել Panorama.am -ը փոքրիկ հարցման միջոցով։
«Ճիշտն ասած ինձ արդեն ոչ մի տոն չի ուրախացնում մեր հայ ազգի վիճակի պատճառով։Չեմ էլ ուզում հիշեմ, որ տոն կա, որովհետև մարդիկ կարծում են, որ եթե ձգտեն խաղաղության, լավ ա լինելու։ Եթե սա լավ ա, թող լինի»,- ասաց քաղաքացին։
Հարցվող քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացու համար ամեն օրն էլ տոն է։
Քաղաքացիներից շատերն էլ անհամատեղելի համարեցին երկրի իրավիճակն ու քաղաքացու տոնը, նշելով, որ իրենց այլևս ոչինչ չի ուրախացնում։
Այն հարցին, թե արդյո՞ք անվտանգ են զգում իրենց երկրում, քաղաքացիներից մեկը պատասխանեց.
«Վերջերս տոների մեծ մասը կեղծ են, քաղաքացին իր քաղաքում իրեն ազատ չի զգում, անվտանգությունը, սոցիալական խնդիրները մենք հաճախ ենք տեսնում»։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Հայաստանը ոչ թե հպարտ,այլ՝ արժանապատիվ քաղաքացու կարիքն ունի
- Ակցիա. «Սա սպանված քաղաքացու օրն է»
- Այսօր այն քաղաքացիների օրն է, որոնց Նիկոլը թողել է Ադրբեջանի բանտերում. Հենրիխ Դանիելյան
- Ժաննա Ալեքսանյան. Այս քաղաքացիները մերժում են ձեզ և ձեր տոները
- Քաղաքացու օրը՝ ներողություն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում