Ասիայում փղերի բնակավայրերի 2/3-ն էլ չկա
Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ Ասիայում փղերի բնակավայրի գրեթե երկու երրորդն այլևս չկա։
CNN-ի փոխանցմամբ, պատճառը հարյուրավոր տարիներ շարունակ իրականացվող անտառահատումներն են, ինչպես նաև գյուղատնտեսության, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով նորանոր հողատարածքների օգտագործումը մարդկանց կողմից։
Ասիական փիղը, որը համարվում է վտանգված, հանդիպում է մայրցամաքի 13 երկրներում։ Սակայն 1700 թվականից սկսած դրանց տարածքում գտնվող անտառներն ու խոտածածկ տարածքները քայքայվել են ավելի քան 64%-ով, ինչը, ըստ հետազոտության, կազմում է 3,3 մլն քկմ։
Աղբյուրը նշում է, որ հետազոտությունը հրապարակվել է անցած հինգշաբթի օրը Scientific Reports ամսագրում։ հետազոտությանը մասնացեկ են մի քանի փորձագետներ՝ կենսաբաններ, բնապահպաններ և այլն։
Հետազոտությունը ցույց է տվել, որ փղերի բնակավայրերի ամենամեծ կորուստը գրանցվել է Չինաստանում, որտեղ 1700-2015 թվականներին փղերն իրենց բնակավայրերի 94%-ը կորցրել են։ Դրան հաջորդում է Հնդկաստանը 86% կորուստով։
Միաժամանակ Հնդկաստանը և Շրի Լանկան ունեն հարավային Ասիայում մնացած վայրի փղերի ամենամեծ պոպուլյացիան: