Քաղաքական 14:59 29/04/2023 Հայաստան

Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը. Ի՞նչ է սպասվում Հայաստանին

Ո՞րն է Հայաստանի առջև ծառացած գլխավոր խնդիրը, ի՞նչ պետք է անեն իշխանությունները նոր,  վտանգավոր բախումներից ու ցնցումներից խուսափելու համար: Այս և մի շարք այլ հարցեր քննարկվեցին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ կողմից հրավիրված «Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը. առկա իրողություններն ու հնարավոր միտումները» խորագրով կլոր սեղան-քննարկման շրջանակում:

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Արևմուտք-ՌԴ գլոբալ աշխարհաքաղաքական առճակատումը չի թուլանում, որը հսկայական ջանքեր է խլում երկու կողմերից էլ և որոշում աշխարհում զարգացումների ընթացքը:

Նա ընդգծեց, այդ զարգացումները չեն կարող չազդել նաև մեր տարածաշրջանի վրա: Ըստ բանախոսի, Հարավային Կովկասում ձևավորվել է մի իրավիճակ, երբ Արևմուտքի երկրները ակտիվ գործունեություն են ծավալում տարածաշրջանի բոլոր երեք երկրներում և լուրջ մրցակցություն մեջ են իրենց ազդեցությունն  ամրապնդելու առումով:

«Կարևոր է հասկանալ, որ ՌԴ և Արևմուտքի միջև ԼՂ հակամարտության կարգավորման տեխնոլոգիայի և բովանդակության հարցում հակասություն չկա և ընդունելի է այն մոտեցումը, որ Մադրիդյան սկզբունքների հիման վրա պետք է լինի կարգավորումը: Բայց կա հակասություն, թե ո՞վ և ինչպե՞ս է առաջ մղելու այդ գործընթացը, և հենց այստեղ են խնդիրներն: Ու այս իրավիճակում  կարևոր է, որ մեր երկիրը չդառնա աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ»,- ասաց նա:
Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի առջև ծառացած մի քանի խնդիր կա. աշխարհաքաղաքական բարդ զարգացումների պայմաններում չկորցնել   դաշնակիցներ, այլ փորձել գտնել ռեսուրսներ այդ դիրքերն ամրապնդելու համար: Հասկանալ, որ Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծումը Հայաստանին օգուտ  է, և մեր երկիրը դրանով ևս ուժեղանում է: Չանել քայլեր, որոնք կարող ենք խաթարել ՀՀ դիրքը իբրև ՌԴ բարեկամի ու դաշնակցի:

«Չափազանց կարևոր է հասկանալ, որ ՌԴ-Արևմուտք առճակատման ֆոնին փնտրել օգուտներ, դիվիդենտներ ուղղակի մեծ միամտություն է, Փոքր երկրներն իրենց նման բան թույլ տալ չեն կարող: Հարկ է զսպվածություն ցուցաբերել և չկորցնել ՌԴ դաշնակից լինելու հանգամանքը»,- հավելեց Արամ Սաֆարյանը:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը հիշեցրեց, թե որ կետից սկսվեց մեր երկրի աղետալի էջերի հաշվարկը: Ըստ նրա, 2018 թվականին Ջոն Բոլթոնը Հայաստանում հնչեցրեց վտանգավոր թեզեր՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի իր պատմության կաղապարներից, նաև ասաց, որ Հայաստանի համար կան շատ այլընտրանքներ, այդ թվում՝ զենքի վաճառքում։

«Այստեղից է, որ սկսվեց նաև ՀՀ իշխանությունների հակառուսականության քաաղքականության հստակ գիծը: Արևմուտքն այսօր երկու խնդիր է լուծում՝ սերմանել Արցախի ազգաբնակչության շրջանում ռուս խաղաղապահների նկատմամբ անվստահություն, պարտադրել Հայաստանին ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը Փաշինյանն անում է Պրահայից սկսած: Սա ևս ՌԴ դեմ է, որն Արցախում այսօր ապահովում է հայ բնակչության անվտանգությունը: Ցավոք, ՀՀ իշխանությունները Բոլթոնի երևանյան այցից սկսած կատարում են Արևմուտքի առաջադրանքը, որն ունի երկու ուղղություն՝ Արցախ և Թուրքիա: Եթե ՀՀ-ն ու Թուրքիան բարեկամանում են, ապա ՀՀ իշխանությունը հենց հաջորդ օրը ՌԴ-ին կասի, որ մենք այլևս անվտանգության սպառնալիք չենք տեսնում ու կփորձեն ասել հաջողություն: Այսինքն, կա հստակ առաջադրանք բարեկամանալ Թուրքիայի հետ, որի համար նաև ուրանում են Ցեղասպանությունը և հանձնում Արցախը»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով, այս ամենն ուղիղ կապ ունի ՌԴ-Արևմուտք առճակատման հետ,  և երբ ՌԴ դիրքերը ուկրաինական ճակատում ուժեղանում են, Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու իշխանության տրամադրությունները մարում են, ու հակառակը:

Քաղաքագետ Արման Ղուկասյանն էլ նշեց, որ Հայաստանը հապաղելու ժամանակ այլևս չունի, քանի որ մեր տարածաշրջանը վերածվել է լրջագույն թատերաբեմի, որտեղ նոր խաղացողներ են հայտնվել՝ խաղի նոր կանոններ մտցնելու ցանկությամբ, և այդ ամենի հիմքում ՌԴ դեմ քաոսային իրավիճակ ստեղծելն է:

«Այս խաղը մի քանի անգամ բարդանում է և մեր տարածաշրջանում ականատեսն ենք ոչ միայն ՌԴ-Արևմուտք առճակատման, այլև Մերձավոր Արևելքի ակտիվացման: Եվ ամենավտանգավորն այն է, որ ՀՀ իշխանությունները նույնիսկ չեն կարողանում ճիշտ գնահատել, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, այն է՝ Արևմուտքի ձեռամբ փորձ է արվում ստեղծել քաոս: Եվ դժվար է պատկերացնել, թե նման արտաքին քաղաքական կոնցեպտով ինչպես են իշխանությունները մեր երկիրը զերծ պահելու ցնցումներից, որոնք շատ մոտ են։ Աշխարհաքաղաքական զարգացումները հուշում են, որ Հարավային Կովկասը դառնում է թիվ մեկ կարևոր գործոն, և այս պայմաններում ՀՀ-ում պետք է իշխանության գան նոր ուժեր, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում աշխարհում, ունենան հստակ աշխարհաքաղաքական գործընթացների ընկալում, փորձելով կարգավորել հարաբերությունները մեր դաշնակիցների հետ»,- շեշտեց Ղուկասյանը՝ հավելելով, որ այս իրավիճակում Հայաստանը պետք է հնարավորինս պահպանի իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Ադրբեջանում ավիավթարի պատճառ են համարում ՌԴ-ի հետ փակ սահմանները. DW
Գերմանական «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ «Հազարավոր ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ կանոնավոր կերպով մեկնում են...
Աղբյուր` Panorama.am
22:30
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ այն պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ քովիդի պատճառով ընթերցել է«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը և ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}