Մոլդովան ԵՄ-ից 10 մլն եվրո կստանա ուկրաինացի փախստականներին օգնելու համար
Մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման Եվրոպական միության հանձնակատար Յանեզ Լենարչիչը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է 10 միլիոն եվրո փոխանցել Քիշնևին՝ Ուկրաինայից փախստականներին աջակցելու համար, գրում է «Գազետա․ռու»-ն՝ հղում անելով Մոլդովայի ղեկավարի վարչակազմի կայքին։
«Սանդուն հանդիպել է Քիշնևում գտնվող ԵՄ մարդասիրական օգնության և ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչի հետ։ Նա հայտարարել է, որ Եվրամիությունը 10 միլիոն եվրոյի օգնություն է առաջարկում Ուկրաինայից փախստականներին, ինչպես նաև նրանց ընդունող մեր ընտանիքներին կամ համայնքներին աջակցելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Լենարչիչը հավելել է, որ ԵՄ-ն Մոլդովային կփոխանցի հիվանդանոցների համար նախատեսված 36 էլեկտրագեներատոր:
Ապրիլի 15-ին ԱՄՆ-ում Մոլդովայի դեսպան Վիորել Ռուսուն հայտարարել էր, որ Վաշինգտոնը 2022 թվականին վեց անգամ ավելացրել է Հանրապետությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը ։ Նրա խոսքով՝ Եվրոպան և Միացյալ Նահանգները օգնում են Քիշնևին հաղթահարել էներգետիկ ճգնաժամի հետևանքները և ուկրաինացի փախստականների հետ կապված իրավիճակը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին