Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Պավլիկ Մանուկյանի քույրը՝ Էմմին
Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի Պավել Մանուկյանի (Պաշ) քույրը։ Նրան անվանակոչել են Էմմի` ի պատիվ Պաշի զոհվելուց մեկ ամիս հետո մահացած տատիկի։
19–ամյա Պավել Մանուկյանը պատերազմում զոհվել է, երբ մեկ տարի երկու ամսվա ժամկետային զինծառայող էր:
«Մեծ աղջկաս է նման, բայց աչքերի մասը` Պաշիս»: Մեր սփոփանքն է ինքը, կյանքին իմաստ տվողը, որ շարունակենք ապրել: Տունն արդեն ուրախությամբ կլցվի»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է տիկին Հասմիկը:
49 ամյա Հասմիկ Մանուկյանն Էմմիից բացի ևս 2 դուստր ունի (27 և 29 տարեկան) և 4 թոռնիկ։ 22 տարի անց կրկին մայրանալու որոշումը դժվար է տրվել, բայց իր ու ամուսնու համար դա Պաշից հետո նորից ապրելու միակ տարբերակն էր:
Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի փոխտնօրեն, բժշկուհի Լիլիթ Հովհաննիսյանը Sputnik Արմենիային պատմել է, որ Հասմիկի հղիությունը բարդ ընթացք է ունեցել, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել ու փոքրիկը ծնվել է առողջ ու հասուն՝ 2 կգ 770 գ քաշով:
«Մեծ հերոսություն է այդ տարիքում հղիանալը. մեծ կամքի ուժ պետք է մարդն ունենա նման քայլի համար, որ հաղթահարի այդ սթրեսն ու հղիությունը մինչև վերջ տանի»,–ասել է բժշկուհին:
Նա նշել է, որ երեխան ծնվել է կեսարյան հատումով, հիմա և՛ մայրիկի, և՛ երեխայի վիճակը բավարար է, սակայն նրանք հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ կմնան ևս մի քանի օր:
Հարակից հրապարակումներ`
- Ծնվել է ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած Գևորգ Հայրապետյանի որդին
- Ծնվել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած Նարեկ Մանուկյանի եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ավետիք Կարճիկյանի եղբայրը
- Ծնվել է պատերազմում անհետ կորած Պապի եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ և Կարեն Գևորգյանների եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը
- Ծնվել է անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին