Շահեն Հարությունյան. Սխալվելը բնական է, բայց այդ սխալը չընդունելը ոչ միայն բնական չէ, այլև անբարոյական է
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանն այսօր մասնակցում էր ԱԺ դիմաց հրավիրած բողոքի ակցիային։
Նա 2018 թվականին աջակցել է Նիկոլ Փաշինյանին, հինգ տարի անց խոստովանում է՝ սխալվել է։ Իրենց սխալն ընդունելու կոչ է անում նաև մյուս քաղաքացիներին։
«Ամեն մեջ պետք է հաղթահարի իր մեջ կաշկանդվածությունն ու հայտարարի, որ սխալվել է։ Սխալվելը բնական է, բայց այդ սխալը չընդունելը ոչ միայն բնական չէ, այլև անբարոյական է։ Պետք է մարդիկ ազատվեն այդ բարդույթներից ու խոստովանեն, քանի որ ինչքան մնան այդ բարդույթների մեջ, այնքան երկիրը մնալու է աղետի մեջ»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր այն քաղաքացիների օրն է, որոնց Նիկոլը թողել է Ադրբեջանի բանտերում. Հենրիխ Դանիելյան
- Ժաննա Ալեքսանյան. Այս քաղաքացիները մերժում են ձեզ և ձեր տոները
- Նիկոլ Փաշինյան. ՀՀ քաղաքացին պիտի՛ և պարտավոր է լինել հպարտ
- Քաղաքացու օրը՝ ներողություն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան