Ակցիա. «Սա սպանված քաղաքացու օրն է»
Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների ծնողները, հարազատները, մի քանի գործիչներ ու քաղաքացիներ իրենց բողոքի ակցիան շարունակում են Հյուսիսայյին պողոտայում։
Նրանք կարմիր կտորի վրա փակցրել են Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ու այլ պաշտոնյաների լուսանկարներ։
«Մենք այստեղ փակցրել ենք նրանց նկարները, որպեսզի անցնողները թքեն դրանց վրա՝ հայտարարելով, որ թքած ունեն նման իշխանության վրա»,-ասաց ակցիայի բանախոսներից մեկը։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում պահել են պատերազմում զոհվածների, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարին զոհ գնացած Սոնա Մնացականյանի լուսանկարները։ Նրանք իրենց ձեռքում ունեն «Սպանված քաղաքացու օրն է» գրությամբ ցուցապաստառներ։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր այն քաղաքացիների օրն է, որոնց Նիկոլը թողել է Ադրբեջանի բանտերում. Հենրիխ Դանիելյան
- Նիկոլ Փաշինյան. ՀՀ քաղաքացին պիտի՛ և պարտավոր է լինել հպարտ