Արթուր Գրիգորյանը Բաքվում Ֆրանսիայի ու ԱՄՆ դեսպանների ուշադրությունն է հրավիրում
Լրագրող Արթուր Գրիգորյանը, որ տարիներ շարունակ լուսաբենել է ՊՆ գործունեությունն ու պաշտպանության ոլորտի հարցերը, գրում է.
«Բաքվում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին փոխանցելու ակնկալիքով, ականային պայթյունից հետո ադրբեջանցիներին ցավակցելու առնչությամբ
Բարեկամ երկրների հարգարժան դիվանագետներ,
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստին, որ Թափկարակոյունլու գյուղը երբեք չի եղել հայկական ուժերի հսկողության տակ։ Բնակիչները այնտեղ կարող էին պայթել բացառապես Ադրբեջանի տեղադրած ականների վրա։
Այդ ուղղությունից Բաքուն 2 անգամ պատերազմ է սանձազերծել 2016 և 2020թթ., և երկու դեպքում էլ գրոհայիններից ոչ մեկը չի պայթել ականի վրա։
Ակնհայտորեն, գյուղի բնակիչները փորձել են մտնել Արցախի օկուպացված տարածք, ինչի հետեւանքով էլ գրանցվել է միջադեպը։ Դա կանխել այսօր կարող էին միայն ադրբեջանցի զինվորականները»։
Armenia's deliberate #mineterror against Azerbaijani people is continuation of war by other means. Yesterday 3 humanitarian mine clearance operators became victims of "hidden seeds of death" implanted by #Armenia. Wreckage of service vehicle operated by them @ANAMA_gov_az pic.twitter.com/qDkky8MdGK
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) April 29, 2023
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում