Ընտրություններում Էրդողանի մրցակիցը հանդես է եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին
Քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացել է նախագահական ընտրություններում հաջողության դեպքում վերսկսել Եվրամիությանը (ԵՄ) երկրի անդամակցության շուրջ բանակցությունները, գրում է «Իզվեստիա»-ն։
Նշվում է, որ եվրաինտեգրմանն աջակցելը Քըլըչդարօղլուի գլխավոր նախընտրական խոստումներից է։ Միաժամանակ նա պատրաստակամություն է հայտնել պահպանել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ՝ չնայած Մոսկվայի քաղաքականության նկատմամբ քննադատական վերաբերմունքին։
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդդիմախոսը նաև հայտարարել է, որ ծրագրում է Թուրքիայում վերականգնել ժողովրդավարական ինստիտուտները ՝ երկիրը ինքնավարության վերածելուց խուսափելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին