Էրդողանը հիվանդության մասին տեղեկություններից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ հիվանդության հետ կապված իրավիճակից հետո առաջին անգամ անձամբ ներկայացել է հանրային միջոցառման՝ Ստամբուլում անցկացվող «Teknofest» ավիատիեզերական տեխնոլոգիաների փառատոնին, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Նշվում է, որ Էրդողանի հետ բեմ են բարձրացել նրա կինը՝ Էմինեն, ինչպես նաև այցով Ստամբուլ ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբանի հետ։ Նրանք բեմ են բարձրացել թուրքական արտադրության TOGG էլեկտրամեքենայով։
Աթաթուրքի անվան նախկին միջազգային օդանավակայանի տարածքում անցկացվող փառատոնին ներկայացվել են տարբեր ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ և այլ տեխնիկա, որոնք օգտագործվում են Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին