Ժաննա Ալեքսանյան. Այս քաղաքացիները մերժում են ձեզ և ձեր տոները
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.
««Այսօր նշում ենք Քաղաքացու օրը և ընդգծում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական էությունը», իր ուղերձում ասել է վարչապետը։
Ո՞ր քաղաքացւների օրն են նշում Փաշինյանն ու իր թիմակիցները;
Էն որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքում է քաղաքացու վրա, և «երբ պետք լինի կթքի», նրանց տոնը նշու՞մ են։ Էն երիտասարդ քաղաքացիները, որ ոստիկանության բաժիններում, բռնության, ոստիկանների այլասերությունների զոհ են դառնում, նրանց տոնն էլ ե՞ն նշում։
Էն որ քննչականի 3-րդ հարկի պատուհանից քաղաքացին նետվում և մահանում է, նա ներառվա՞ծ է ձեր հռչակած տոներում։
Կարող եմ էլի թվարկել անպատժելի դեպքեր։ Դրանք աճում են, չեն նվազում։ Այս քաղաքացիները մերժում են ձեզ և ձեր տոները։ Եվ ոչ միայն նրանք։ Նրանք, ովքեր չեն հանդուրժում այս ամենը, ձեր կռությունը, անպատժելիության մթնոլորտը։ Սա է այսօրվա Հայաստանի ժողովրդավարական էությունը։ Դուք նախկինների հմտությունը և կազմակերպչական հատկությունները չունեք ժողովրդավարություն խաղալու։ Ալեն Սիմոնյանը ձեզ օրինակ»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Քոչարյան. Բոլորին էլ պարզ է, որ այս «տոնը» կվերանա այս իշխանությունների հետ միասին
- Նիկոլ Փաշինյան. ՀՀ քաղաքացին պիտի՛ և պարտավոր է լինել հպարտ
- Քաղաքացու օրը՝ ներողություն
- Ժողովուրդ». Քաղաքացու տոնը կնշեն մեծ շուքով. կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը