Վաշինգտոնում նախատեսված է Միրզոյան-Բայրամով հանդիպում
ԱՄՆ մայրաքաղաքում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները նախատեսում են բանակցություններ ունենալ Վաշինգտոնում»,-նշում են ԶԼՄ-ները։
Հիշեցնենք՝ այսօր ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց, որ Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Միրզոյանի պատվիրակության կազմում է նաև ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին