Քաղաքու տոնը, Նիկոլ Փաշինյանի չգոյության առաջին վայրկյաններից վերանալու է․ Նաիրա Զոհրաբյան
«Այսօր, այսպես կոչված, քաղաքու տոնը, Նիկոլ Փաշինյանի չգոյության առաջին վայրկյաններից վերանալու է»,- Ազգային ժողովի դիմաց հրավիրած բողոքի ակցիայի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Անդրադառնալով Փաշինյանի՝ քաղաքացիներին ուղղված շնորհավորանքին, թե հեղափոխությունից հետո Հայաստանում որևէ մակարդակի որևէ ընտրություն չի կեղծվել , Նաիրա Զահրաբյանը հիշեցրեց, որ կեղծվել է անգամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունը։ «Էլ չեմ խոսում այն մասին, որ բոլոր այն տեղերում՝ Վեդի, Վանաձոր, որտեղ ընտրվել են ընտրված համայնքապետերը, բոլորը կալանավորված են, իսկ ով չի կալանավորվել, նորից տվյալ համայնքում ընտրություններ են անում՝ անկացնելով իրենց «քայլող» դրածոներին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ուղերձի այն հատվածին, որտեղ Փաշինյանն ասում է՝ «Իսկ հպա՞րտ է արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Պիտի՛ և պարտավոր է լինել հպարտ, որովհետև այսպե՛ս դիմակայել դարակազմիկ մարտահրավերներին», Նաիրա Զոհրաբյաը նշեց, որ «այս հինգ տարիների ընթացքում «հպարտ» քաղաքացիներն» ունեն 10 զոհ կորոնավիորւսի համաճարակից, 5 հազար զոհ՝ Ալիևի հետ պայմանավորված 44-օրյա պատերազմում, 309 անհետ կորածներ։
«Անհետ կորածների ծնողներին հանդիպել եմ երկու օր առաջ, որոնց գնդակի նման աշխատասենյակից աշխատասենյակ են ուղարկում են, իսկ հատուկ հանձնարարություններով դեսպանն էլ նրանց ասում է, թե ինչ ա, ուզում եք այս վիշտն իմ դուռն էլ փակի՞։ Բայց այդ մարդիկ ընդամենն ուզում են իմանալ՝ ինչ եղան իրենց երեխաները»,- ասաց նա։
Նա նաև նշեց, որ հպարտ քաղաքացու օրն ունենք 138 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ, ունենք Լաչինում տեղադրված մաքսակետ։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Հայաստանը ոչ թե հպարտ,այլ՝ արժանապատիվ քաղաքացու կարիքն ունի
- Ակցիա. «Սա սպանված քաղաքացու օրն է»
- Այսօր այն քաղաքացիների օրն է, որոնց Նիկոլը թողել է Ադրբեջանի բանտերում. Հենրիխ Դանիելյան
- Ժաննա Ալեքսանյան. Այս քաղաքացիները մերժում են ձեզ և ձեր տոները
- Նիկոլ Փաշինյան. ՀՀ քաղաքացին պիտի՛ և պարտավոր է լինել հպարտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան