Շարմազանով. Հայաստանը ոչ թե հպարտ,այլ՝ արժանապատիվ քաղաքացու կարիքն ունի
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Հպարտությունը հանգեցնում է ամբոխավարման, պղծության ու ադրբեջանացման։
Հայաստանը ոչ թե հպարտ,այլ՝ արժանապատիվ քաղաքացու կարիքն ունի։
Հպարտ քաղաքացին լավ բան չէ,հպարտությունը՝ մեղք է։
Այդ հպարտությունն է քվեարկել Բարաբայի,Հիտլերի,Մուսսոլինիի ու Փաշինյանի օգտին։
Հպարտությունը բերում է ամբոխավարություն,բայց ոչ երբեք ժողովրդավարություն։
Հպարտությունը տգիտության արդյունք է,որի ուղիղ մարմնավորումը հենց նիկոլիզմն է։
Հայաստան առանց հպարտության ու տգիտության։
Միայան մեր մեջ հպարտությունն ու տգիտությունը հաղթելուց հետո կարող ենք հեռացնել տգիտության մարմնավորում նիկոլիզմն ու կանխել Հայաստանի ադրբեջանացումը»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքու տոնը, Նիկոլ Փաշինյանի չգոյության առաջին վայրկյաններից վերանալու է․ Նաիրա Զոհրաբյան
- Ակցիա. «Սա սպանված քաղաքացու օրն է»
- Այսօր այն քաղաքացիների օրն է, որոնց Նիկոլը թողել է Ադրբեջանի բանտերում. Հենրիխ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան