Սուդանում գտնվող ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են Եգիպտոս
Սուդանում գտնվող ՀՀ յոթը քաղաքացիները այժմ գտնվում են Կահիրեում և վաղը կժամանեն Հայաստան։ Այս մասին հայտնում է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNHCR) հայտարարել է, որ տասնյակ հազարավոր փախստականներ Հարավային Սուդանից, Եթովպիայից և Էրիթրեայից, որոնք տարիներ շարունակ ապրել են Խարտումում և շրջակայքում, ստիպված են եղել լքել ճամբարները՝ խուսափելու Սուդանի զինված ուժերի միջև մարտերից։
Բազմաթիվ փախստականներ և ներքին տեղահանվածներ ապաստան են գտել երկրի արևելքում և հարավում գտնվող փախստականների ճամբարներում, ինչը նոր հումանիտար խնդիրներ է ստեղծել Սուդանի այս շրջաններում։
ՄԱԿ ՓԳՀ-ն նշել է, որ Դարֆուրում վերջին բռնությունների հետևանքով փախստականների և ներքին տեղահանվածների շատ ճամբարներ այրվել են, իսկ քաղաքացիական անձանց տները և մարդասիրական օգնության պահեստները գնդակոծվել և վնասվել են:
Հարակից հրապարակումներ`
- Տասնյակ հազարավոր տեղահանվածներ, ազգամիջյան բախումների և սովի վտանգ․ Զարգացումները Սուդանում
- Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կսկսվի Սուդանից օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների տարհանումը
- Սուդանում առնվազն 59 մարդ է զոհվել Իդ ալ-Ֆիտրա տոնի առաջին օրը
- Բախումներից հետո Սուդանի օդանավակայանը դադարեցրել է թռիչքները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները