Ռուսաստանը կոշտ պատասխան կտա Վարշավայում դեսպանատանը կից դպրոց ներխուժելուն. ՌԴ ԱԳՆ
Լեհաստանում Ռուսաստանի դեսպանատանը կից դպրոցի տարածքում բնակվող բոլոր աշխատակիցները լքել են շենքը, որտեղ առավոտյան ներխուժել են Վարշավայի իշխանությունները: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Օրդաշը:
«Նրանք տեղափոխվել են Վարշավայում գտնվող ռուսական դիվանագիտական ներկայացուցչության մեկ այլ հաստատություն»,- ասել է նա։
Նրա խոսքով ՝ դիվանագիտական առաքելությանը ևս յոթ օր են տվել դպրոցական գույքը դուրս բերելու համար։
«Դեսպանատունը կապահովի ուսումնական գործընթացի շարունակությունը բոլոր աշակերտների համար», - ընդգծել Է գործակալության զրուցակիցը:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է․ որ Մոսկվան կոշտ պատասխան կտա Լեհաստանի իշխանությունների կողմից Վարշավայում ՌԴ դեսպանատանը կից դպրոցի տարածք ներխուժմանը։
«Վարշավայի նման լկտի, միջպետական քաղաքակիրթ շփման շրջանակներից դուրս քայլը չի մնա առանց մեր կոշտ արձագանքի և հետևանքների Լեհաստանի իշխանությունների և Ռուսաստանում Լեհաստանի շահերի համար: Դա պետք է հասկանան նման հակասական և սադրիչ ձեռնարկումների նախաձեռնողները»,- ասվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները