Փարիզում գնահատել են բողոքի ակցիաների հետևանքով կրած վնասը
Կենսաթոշակին բարեփոխումների դեմ բողոքի ակցիաների, անկարգությունների հետևանքով վնասը գնահատվել է 1.6 մլն եվրո։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ֆրանսիական պարբերականների հրապարակումները։
Փարիզի փոխքաղաքապետ Էմանուել Գրեգուարը պարզաբանել է, որ այս գումարում ներառված է միայն արմատական տրամադրություններ ունեցող քաղաքացիների կողմից քաղաքային օբյեկտներին հասցված վնասը, սակայն այն չի ընդգրկում ձեռնարկությունների գրասենյակներին պատճառած վնասը։
Այսպիսով, քաղաքային իշխանությունները ստիպված են եղել Փարիզը մաքրելու համար ծախսել 536 հազար եվրո, ինչի համար մաքրուհիներ են կանչել, որոնք աշխատել են արտահերթ ռեժիմով ու լրացուցիչ վարձատրվել։
Եվս 106 հազար եվրո ծախսվել է ավտոբուսների կանգառների, բանկերի ցուցափեղկերի վերականգնման համար։ 836 հազար եվրո ծախսվել է գովազդային ցուցանակների, մամուլի կրպակների վերականգնման համար։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների օրինագիծը, իսկ ակտիվիստները նոր ցույցեր են խոստանում
- Կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույց անողները սուլել են Ֆրանսիայի վարչապետի հետևից
- Փարիզում բախումներ են
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան