Քաղաքագետ. Լաչինի միջանցքը փակ է, քանի որ Պրահայում Փաշինյանը համաձայնվել է դիտարկել Արցախը որպես Ադրբեջանի մաս
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է.
«Լաչինի միջանցքը փակ է, քանի որ Պրահայում Փաշինյանը համաձայնվել է դիտարկել Արցախը որպես Ադրբեջանի մաս։
Լաչինի միջանցքը, Արցախի կարգավիճակը հետագայում որոշելու հետ մեկտեղ, հանդիսանում էին նոյեմբերի 9-ի հայտարարության առանցքային բաղադրիչները, որոնք 2022 թվականին Պրահայում ուղղակի վերացվել են Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպման ժամանակ։
Նոյեմբերի 9-ի հայտարարությունից մնացել է միայն խաղաղապահների ներկայությունը Արցախում, սակայն հաշվի առնելով նաև Արցախից (!!!!) եկող ազդակները, ըստ որոնց հենց Ստեփանակերտում կարող են հրաժարվել իրենցից, դիմելով «միջազգային հանրությանը», կարող ենք ասել, որ դրանից հետո ի հայտ է գալու նոր փաստաթուղթ, որը կփոխարինի 2020 թվականի փաստաթուղթը և կֆիքսի նոր իրողությունները, այն է ոչ միայն Արցախի հայաթափումը, այլ նաև այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը պաշտոնապես փոխվել է դեպի Արևմուտք։
Այս իրողության ֆիքսումը Բաքվին ԱՎԵԼԻ Է պետք, քան Արցախը, քանզի դա նշանակելու է Հայաստանի անվտանգային համակարգի լիակատար փլուզումն առանց այլընտրանքային համակարգի գոյության։
Դա էլ նշանակում է բացել դժոխքի դարպասները, այն է Հայաստանի տարածքի հաշվին «Արևմտյան Ադրբեջանի» ձևավորումը։ Սա բոլորից լավ գիտի Փաշինյանը ու փաստացի հենց սա է նա արդեն բազմիցս հայտարարել այս տարի՝ իր ասուլիսների ժամանակ, Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ։
Պատմությունը ոչ միայն իրեն չէ, որ չի ներելու սրա համար, այլ նաև մեզ բոլորիս»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցի «էկոակտիվիստները» որոշել են ժամանակավոր դադարեցնել բողոքի ակցիան Լաչինի միջանցքում
- Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը չի ներգրավվի. Միրզոյան
- «Հրապարակ». ՀՀ իշխանությունները նոյեմբերի 9-ի տեքստը հետագայում խմբագրե՞լ են` Լաչինի միջանցքը տալով ՌԴ-ին
- Զախարովա. Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ ջանքեր են գործադրվում
- ԵԽԽՎ համազեկուցողներ. Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը
- Որպես առաջին քայլը պետք է Լաչինի միջանցք և ԼՂ գործուղվի միջազգային փաստահավաք առաքելություն. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանը նամակ է ներկայացրել Արդարադատության դատարան՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին
- Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքին վերաբերող հարցը
- ԱՄՆ պեքարտուղարը շարունակում է ինտենսիվ բանակցությունները Լաչինի միջանցքի իրավիճակի շուրջ. Պատել
- Կիրակոսյան. Հայաստանը Լաչինի անցակետի հարցով կդիմի Արդարադատության միջազգային դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան