Քաղաքացու օրը՝ ներողություն
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է այսօր 66 համայնքներում նշել քաղաքացու օրը։ Տոնացույցում այս օրը հայտնվեց իշխանափոխությունից հետո։
Սոցցանցերում օրվա հետ կապված բազմաթիվ մեկնաբանություններ, արձագանքներ կան։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է.
««Քաղաքացու օր»-ով.
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ
Իմ ընկերներից, հարազատներից, բոլոր ինձ ճանաչողներից,
Մեր զոհված երեխեքից,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց,
Մեր Տեր Հիսուս Քրիստոսից, որ 2018թ սատարել եմ չարի հեղափոխությանը.
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ
Ուժերիս ներածին չափով ուղղել սխալս»։
Փաստաբան Գեորգի Մելիքյանը գրում է.
«Դավաճանի օրը»։
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է.
«Այսօր Նիկոլը կնշի իր կործանած պետության քաղաքացու օրը:
*Այն քաղաքացու, որին սկզբից խոստանում էր «Սաշիկի 50%-ները», բայց չէր ասում, որ թողնելու է երկրի տարածքից ընդամենը 50%-ը:
*Այն քաղաքացու օրը, որի երիտասարդը ճիշտ է «այդքան ուրախ չէր տեսել իր հորն ու մորը», բայց չէր գիտակցում, որ մեկ տարի անց «ուրախ հերն ու մերը» Եռաբլուր կարող է չկարողանան մտնեն իրեն տեսնելու համար:
*Այն քաղաքացու օրը, որը ճիշտ է «տուգանքի մատերիալ չէ», բայց մեռնելու, սպանվելու, խաբվելու, մանիպուլացվելու, գերի ընկնելու, հիասթափվելու, արտագաղթելու և ինքնությունը կորցնելու «մատերիալ» է:
*Այն քաղաքացու օրը, որը նախկինների ու ներկաների մեջ ընտրություն կատարել չկարողանալու պատճառով արժանացավ թուրքի իշխանությանը:
*Այն քաղաքացու օրը, որը «ինչ էլ որ լինի իրեն պարտված պետք է չհամարեր», բայց ոչ միայն պարտվեց, այլ նաև ճզմվեց իր իսկ հպարտության ստվերի տակ:
*Այն քաղաքացու օրը, որը Երևանի կենտրոնական պողոտան փակել էր վերջին անգամ խորոված ու քյաբաբ անելու համար, որովհետև դրանից հետո միայն հոգեհանգստի ու թաղման հացի սեղանների պետք է նստեր:
Շնորհավոր քո տոնը, «նոր Հայաստանի հպարտ քաղաքացի»:
«Նոր Հայաստան»:
Պետություն, որը չունի սահմաններ...
Իշխանություն, որը չունի չափ ու սահման...
Ողբերգություն, որը անսահման է»։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
« Փաշինյանի թիմն այսօր նշելու է Քաղաքացու տոնը:
Սա կեղծ մի տոն է, որն այնքան կյանք է ունենալու, որքան օրվա իշխանությունը:
Սա, ըստ էության, օր է սեփական իշխանության գալուստը փառաբանելու մասին ու միտված է հասարակության սոցիալական շերտավորմանը:
Իսկ այն բանից հետո, երբ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու վրա ու անպատիժ մնաց, ՔՊ-ն ընդհանրապես քաղաքացու անունը տալու իրավունք չունի»։
ՀՀԿ երիտասարդական միության նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է.
«Նիկոլենք քաղաքացու տոն են նշում. Այն քաղաքացու, որին կարող են գցել մեքենայի տակ ու սպանել, այն քաղաքացու, որի վրա կարող են ոստիկանների միջոցով բիրտ ուժ կիրառել, այն քաղաքացու, որին կարող են ազատ արտահայտվելու համար բերման ենթարկել և աշխատանքից ազատել, այն քաղաքացու, որի վրա ալենանմանները կարող են թքել, այն քաղաքացու, որին կանգնեցրել են ցեղասպանվելու վտանգի առջև։
Քաղաքացու տոնը նշելը առիթ է նոր փողեր «լվանալու» համար, դրա համար էլ սրանք հորինեցին դա։ Թե չէ սրանք քաղաքացիներին անպատվելուց ու նվաստացնելուց բացի ոչինչ չեն կարողանում անել։ Այդ դավաճաններին տոներ ու առիթներ են պետք իրենց գրպանները լցնելու համար, իսկ իրենց իսկ կողմից չհարգված քաղաքացու տոնը այդ առիթներից մեկն է»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ միջոցառումներ են նախատեսված Քաղաքացու օրը. ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ցանկը
- Ռուբեն Մխիթարյան. Քաղաքացին մեռնելու մատերիալ է նիկոլի երկրում
- Ժողովուրդ». Քաղաքացու տոնը կնշեն մեծ շուքով. կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին